Ներքին 4 տարի առաջ - 23:09 11-03-2022

Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում

Այսօր՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 31-ամյա Արսեն Արոյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 23-ամյա Արեն Մխիթարյանի վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Արոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում