Ներքին 4 տարի առաջ - 10:42 10-03-2022

Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի ահագնացող խնդիրներից է
պետության կուսակցականացումը:
Ամեն ինչ կենտրոնացած է Կառավարության, բայց փաստացի մեկ` կառավարող կուսակցության ձեռքում: Տապալված է ժողովրդավարական պետության համար անհրաժեշտ` այդ կառավարմանը հակակշիռների համակարգը:
Պետական ինստիտուտները փաստացի ծառայեցվում են այդ մեկ կուսակցության շահերին և հակառակը` կուսակցության ազդեցությունը մեծացնելու համար օգտագործվում են պետական ինստիտուտները:
Արժեզրկվում են Կառավարությունից անկախ ու քաղաքականությունից վեր կանգնած պետական ինստիտուտները:
Արժեզրկվեց Հանրապետության նախագահի ինստիտուտը:
Նախ, կառավարող կուսակցությունով առաջադրեցին ու Կառավարության նիստին կուսակցականներով գովեցին, իսկ հետո ԱԺ-ում իրենք իրենցով` կուսակցականներով հավաքվեցին, թեկնածուին նորից գովեցին, մեծարեցին, իրենք իրենց ծափահարեցին ու իրենք իրենցով էլ միաձայն ընտրեցին Նախագահի պաշտոնում:
Ընտրեցին այնպիսի մարդու, ով նախարար է աշխատել իրեն առաջադրած, գովերգած ու ընտրած կուսակցության ղեկավարի ենթակայությամբ: ԱԺ-ում էլ Հանրապետության նախագահի թեկնածուի օգտին քվեարկեցին մարդիկ, ովքեր թեև զբաղեցնում են պատգամավորի պաշտոն, բայց չունեն որոշումների կայացման ինքնուրույնություն, քանի որ փաստացի աշխատում են այդ նույն կուսակցության ղեկավարի ենթակայությամբ:
Արդյունքում` բոլորով փաստացի թաքնվեցին այն ֆորմալ պահանջի տակ, որ Հանրապետության նախագահի ինստիտուտն ապաքաղաքական է ու այդ կերպ արեցին Նախագահի թեկնածուի միակուսակցական ընտրության քողարկման չստացված փորձ:
Չեղավ որևէ համահայկական կոնսուլտացիա կամ հանդիպում` Սփյուռքի ներգրավմամբ, տեղի չունեցան պետության գլխի համար առաջադրված թեկնածուի տեսլականի ու ծրագրերի հանրային քննարկումներ Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում
ԱԺ-ում էլ իր ընտրության ողջ գործընթացում թեկնածուն միայն գովերգում էր Կառավարության քաղաքական որոշումներն ու արարքները:
Հիմա, օրինակ, ընդամենը 1 հարց` ինչպե՞ս Հանրապետության նախագահի պաշտոնում նման պայմաններով ընտրված մարդը կհակադրվի կուսակցության քաղաքական գծին և, ասենք, Սահմանադրական դատարան կտանի այնպիսի օրենք, որը քաղաքական որոշման արդյունքում հենց այդ կուսակցությունն էլ քվերակել ու ընդունել է»:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում