Ներքին 4 տարի առաջ - 21:57 09-03-2022

Գարիկ Քեռյանը վաճառում է բնակարանը

Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը վաճառում է իր բնակարանը։ Նա այդ մասին ռուսերենով հայտարարություն է տեղադրել List.am կայքում։ Քեռյանի բնակարանը գտնվում է Սարալանջի փողոցում, արժեքը՝ 260 հազար դոլար։

Oragir․news-ը Քեռյանից հետաքրքրվեց՝ ինչու է վաճառում բնակարանը, պատրաստվում է արդյոք արտագաղթել․ «Բացառված չէ, բայց դեռևս այդպիսի մտադրություն չունեմ։ Պարզապես տղաս ֆինանսական պրոբլեմների մեջ է հայտնվել, ուզում եմ վաճառել, բնակարան գնել, այդ տարբերությունն էլ տամ իրեն։ Եթե մեկը 3 կամ 4 սենյականոց բնակարան կունենա, կփոխանակենք հավելավճարով»,- պատասխանեց քաղաքագետը։

Նրան հարցրինք նաև, թե ինչու է հայտարարությունը ռուսերենով գրել։

«Քանի որ Ռուսաստանից շատ են գալիս, մտածեցի՝ առաջին լեզուն ռուսերեն գրեմ, կարող է․․․, հետո՝ քանի որ տունը մեծ է, ՏՏ ոլորտի մարդիկ կարող են գնել և օգտագործել որպես իրենց արտադրական տարածք»,- պատասխանեց Քեռյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում