Ներքին 4 տարի առաջ - 21:52 08-03-2022

Վարչապետի կարգավիճակը զբաղեցնողին քննչական մարմինները մարդահաշիվ չեն անում․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր էջում գրել է.

«Երեկ «ֆանտաստ գրողի» գործով քննիչին միջնորդություն էի ներկայացրել՝ տուժող ճանաչելու և հարցաքննելու ն.փաշինյանին։

Իհարկե ես սպասում էի, որ միջնորդությունս մերժվելու է։ Բայց մերժման հիմնավորումն այն աստիճան ֆանտաստիկ է, որ չդիմացա գայթակղությանը՝ հրապարակելու այն։

Պարզվում է՝ իմ վստահորդներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմից ենթադրյալ վիրավորանքը հասցվել է ոչ թե անձին, այլ «կարգավիճակին»։ Պատկերացնու՞մ եք՝ ուր է հասել «ծանր վիրավորանքի» հանցակազմի պետական մեկնաբանությունը։ Այսինքն՝ մարդը՝ հեչ, բայց դե կարգավիճակը՝ մեջ։

Մյուս վարկածն էլ այն է, որ վարչապետի կարգավիճակը զբաղեցնողին քննչական մարմինները մարդահաշիվ չեն անում։

Չգիտեմ, չգիտեմ…

Կարճ ասած՝ ի սրտե շնորհավորում եմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» նկատողների ու հատկապես տիկին դեսպանի մարտի 8-ը!!!


Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում