Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:42 07-03-2022

«ԳիտՍԵՐունդ» ծրագրի ուսումնառության նյութերը Հայաստանի բոլոր ուսուցիչներին արդեն հասանելի կլինեն նոր թվային հարթակում

Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Ակտիվ ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովի ընթացքում ներկայացվեց «ԳիտՍԵՐունդ» ծրագրի ընդլայնված աշխատարանների նոր թվային հարթակը։

Հարթակը «ԳիտՍԵՐունդի»-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր հարթակ:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ սա շատ լավ հնարավորություն է ոլորտի մասնագետներին ծանոթանալու «ԳիտՍԵՐունդ» ծրագրի շրջանակներում նախագծված դասավանդման և ուսումնառության նյութերին:

«Այս ծրագրի միջոցով մշակվում են նոր ռեսուրսներ, որոնք օգնում են բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկա (ԳՏՃՄ) առարկաների դասավանդումը: Իմ կարծիքով այս ռեսուրսները, ինչքան էլ լավը լինեն, արժեքավոր կդառնանա այն պարագայում, երբ կիրառվեն, և մենք ակնկալում ենք, որ այսօր գիտաժողովին մասնակից ուսուցիչները մեզ կօգնեն այդ հարցում և կխրախուսեն, որպեսզի իրենց գործընկեր մյուս ուսուցիչները նույնպես օգտվեն այս նոր հարթակից»,- ասաց դեսպանը:

Երկօրյա համաժողովին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 300 ուսուցիչ: «ԳիտՍԵՐունդ» ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունեց համաժողովի մեկնարկը և հույս հայտնեց, որ այս երկու օրերի ընթացքում կունենան շատ արդյունավետ քննարկումներ, որոնք կգան շարունակելու այն արդյունավետ ընթացքին, որ ունեցել է ծրագիրը արդեն երեք տարի: «Պետք է նշեմ, որ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի իրականացումը համընկավ մեր երկրի և ամբողջ աշխարհի համար բարդ մի ժամանակահատվածի հետ, ծրագիրը սկսվեց մինչ համավարակը, որը մեր առջև դրեց կրթության գործընթացը նորովի վերաիմաստավորելու և կրթության շարունակականությունը ապահովելու խնդիրներ, որոնք կարծում եմ հաջողությամբ հաղթահարեց նաև «ԳիտՍԵՐունդ» ծրագիր: Այն գտնվեց բավական ճկուն, հարմարվեց փոխված իրավիճակին, կարողացավ գտնել ձևեր, որոնցով ծրագիրը կարողացավ իրականացնել նաև այդ բարդ պայմաններում: Նշեմ, որ ծրագիրն ուսումնասիրելուց առաջին հերթին կարդում էի այն աշակերտների արձագանքները, որոնք մասնակցել են ծրագրի ճամբարներին և դասընթացներին: Ասեմ, որ արձագանքները տարբեր էին, բայց այնտեղ մի կարևորագույն կետ կար, որը կրկնվում էր բոլորի մոտ: Երեխաները նշել էին, որ իրենք շատ ավելին են սովորել և դա եղել է շատ հետաքրքիր: Շատերը նշել էին, որ ուզում են շարունակել այդ ուղղությամբ սովորել, կարծում եմ՝ սա ծրագրի մեծագույն արդյունքն է, դրանով մենք տեսնում ենք , թե ինչպես են ուսումնառության ակտիվ միջոցները փոխում երեխայի համար սովորելու միջավայրը և ցանկությունը»,- եզրափակեց փոխնախարարը:

Նախարարը նշեց, որ այս տարի «ԳիտՍԵՐունդ» ծրագիրը հրավիրել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի առարկայական փորձագետներին՝ մասնակցելու ուսուցչական աշխատարանների ստեղծմանը և համագործակցելու կրթական նյութեր մշակող ուսուցիչների հետ, ինչպես նաև վայելել նրանց ակտիվ ներգրավվածությունը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ