Մամուլ 1 տարի առաջ - 09:00 27-03-2025

Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի տևողությունը սահմանելու մասին» նախագիծը: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը մեկ տարի տասն ամսից մինչև հինգ տարի է, բացառությամբ ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության համապատասխան ծրագրերի, որոնց տևողությունը սահմանվում է կառավարության որոշմամբ»:

Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար օրենքը սահմանել է ուսումնառության ընդհանուր ժամկետներից տարբերվող ժամկետներ սահմանելու հնարավորություն։ ՆԳՆ-ում ընթացող բարեփոխումների շրջանակում նախարարության միասնական ուսումնական հաստատությունում ներդրվել է շարունակական կրթության մոդելը, որի հիմնական գաղափարն այն է, որ միջին մասնագիտական կրթություն ստանալու համար անձը պետք է ունենա արհեստավորի կրթություն, իսկ արհեստավորի կրթությունն իր հերթին հանդիսանալու է բազային կրթություն՝ որպես ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում ծառայության անցնելու անհրաժեշտ նախադրյալ:

Հիմք ընդունելով սա՝ այլևս անհրաժեշտություն չի լինելու իրականացնել ընդհանուր տևողությամբ միջին մասնագիտական կրթություն, քանի որ մի շարք բազային գիտելիքներ, կարողություններ և հմտություններ արդեն իսկ ձևավորվելու են արհեստավորի կրթական ծրագրի իրականացման արդյունքներով: Բացի այդ, ավելի կարճ տևողությամբ միջին մասնագիտական կրթության ժամկետ սահմանելը թույլ կտա առավել օպերատիվ կերպով համալրել ոստիկանության և փրկարար ծառայության համապատասխան պաշտոնները:

Նախագծով առաջարկվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի համար սահմանել ուսումնառության ընդհանուր նվազագույն ժամկետից (մեկ տարի տասն ամիս) ավելի կարճ նվազագույն ժամկետ՝ մեկ տարի վեց ամիս: Նախագծի ընդունման դեպքում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության հնարավոր նվազագույն ժամկետ կարող է լինել մեկ տարի վեց ամիսը, իսկ առավելագույն ժամկետ՝ հինգ տարին:

Ինչ վերաբերում է կոնկրետ մասնագիտությունների և որակավորումների համար ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության ժամկետներին, ապա դրանք պետք է սահմանվեն ոչ թե կառավարության որոշմամբ, այլ կրթական ծրագրերի բաղադրիչներով: Դա բխում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասից:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի սահմանել ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ուսումնական հաստատության միջին մասնագիտական կրթական ծրագրերի ավելի կարճ տևողություն և ապահովել ոստիկանության և փրկարար ծառայության համապատասխան պաշտոնները առավել օպերատիվ կերպով համալրելու հնարավորությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին