Խոսք Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 18:29 06-03-2022

Ռուսաստանը կստեղծի ոսկով ապահովված ռուբլի՝ «չերվոնեց». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է Արևմուտքի կողմից իրականցվող պրովոկացիաներին, ՌԴ-ի կողմից Ուկրաինայում իշխանափոխություն իրականացնելու փորձին, ՌԴ-ի վրա կիրառվող սանկցիաների՝ ՀՀ-ի վրա ունեցած ազդեցությանը և ՀՀ ինքնիշխանությունը պահելու մեխանիզմներին։

Բագրատյանը, երկար ժամանակ աշխատելով և դասավանդելով Կիևի առաջատար բուհերից մեկում, ծանոթ լինելով երկրի տնտեսությանը, զրույցում անդրադարձավ ռուս-ուկրաինական պատերազմին և մասնավորապես այն հարցի, թե արևմուտքը ինչ կարող է անել, ինչ է խոստացել, որ պետք է անի, և արդյոք Արևմուտքին հաջողվեց պրովոկացիա անել։

«Ինչ-որ չափով սպասելի էր ՌԴ-ի նմանատիպ հարձակումը Ուկրաինայի վրա, բայց այսօր երկու ռազմական դաշնակիցներ գտնվում են առճակատման մեջ»։

Բագրատյանը, անդրադառնալով հարցին, թե ՌԴ-ին կհաջողվի՞ իշխանափոխություն իրականացնել Ուկրաինայում, ասաց, որ հստակ չգիտի, թե որն է ՌԴ-ի նպատակը, իսկ Ուկրաինայի նախագահը ընկել էր ԱՄՆ-ի խելքին։

Թե արևմուտքի կողմից իրականացվող սանկցիաները որքանով կարող են ազդել ՀՀ տնտեսության վրա, և հատկապես որ ճյուղերի, ասաց. «Ընդհանուր առմամբ՝ դրական կողմեր էլ կարող են լինել, քանի որ ռուսական շատ կազմակերպություններ Երևանում բացում են գրասենյակներ, հայկական բանկերը ստանում են ռուսական ռուբլի՝ փոխելու համար, բայց ամեն դեպքում սանկցիաները կարող են տարածվել նաև ՀՀ-ի վրա»։

Հարցին, թե ՀՀ-ի ինքնիշխանությունը պահելու համար ինչ մեխանիզմներ կան, այս իշխանության պարագայում այլ ելք կա արդյոք՝ ասաց. «ՀՀ-ն պետք է իր սուվերեն գիծը տանի և գտնի Միութենական պետությանը միանալու տարբերակը։ Այս իրադարձություններից հետո փորձ կլինի ընդլայնել Միութենական պետությունը»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան