Էկոնոմիկայի նախարարությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին մի քանի ծառայությունների համար ընդհանուր հաշվարկով մոտ 1 մլրդ 726 մլն 447 հազար դրամի չաթով դրամաշնորհ է տրամադրել, դա կազմում է մոտավորապես 3․5 մլն դոլար։
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրված դրամաշնորհներից առաջինը՝ 1 մլրդ 24 մլն դրամի չափով, տրվել է 650 հազար գլուխ խոշոր, և 400 հազար գլուխ մանր եղջերավոր անասունների պատվաստման համար։
Երկրորդ դրամաշնորհը՝ 270 մլն 423 հազար դրամի չափով, նույն ՊՈԱԿ-ին տրվել է հետևյալ ծրագիրն իրականացնելու համար․
«ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում բուսասանիտարական վիճակի գնահատում, բույսերի առավել վնասակար օրգանիզմների՝ մկնանման կրծողների ու մորեխների, ինչպես նաև բազմամյա տնկարկների, բանջարաբոստանային, հացահատիկային մշակաբույսերի հիմնական վնասատուների ու հիվանդությունների հայտնաբերում, վնասակարության դեմ կանխարգելում ու դիտարկումների իրականացում, որի արդյունքում նպաստել գյուղացիական տնտեսությունների իրական եկամուտների ու գյուղատնտեսական ոլորտում համախառն ներքին արդյունքի ավելացմանը: Հանրապետությունում կայուն անասնահամաճարակային վիճակի ապահովում, կենդանական ծագման ավտանգ սննդամթերքի և հումքի ապահովում։ Գյուղատնտեսական նշանակության հողերի կազմված ագրոքիմիական քարտեզների և համայնքներին տրամադրված պարարտանյութերի կիրառման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրերի ապահովում»:
Նույն ՊՈԱԿ-ին 384 մլն դրամի չափով մեկ այլ դրամաշնորհ էլ է տրվել, այս մեկն էլ հետևյալ ծրագրի համար․
«Արդյունքում ակնկալվում է տարվա ընթացքում համարակալում խոշոր եղջերավոր կենդանիների՝ 1 անգամ և ընթացիկ տարվա հորթերի` 1 անգամ, 97 տոկոս համարակալված գլխաքանակ»։
Այդ նույն ՊՈԱԿ տրված 4-րդ դրամաշնորհն էլ՝ 47 մլն 940 հազար դրամի չափով, գրեթե կրկնում է նախորդ 3-ի նպատակները։
«Գյուղատնտեսական մշակաբույսերի որակով բերքի ապահովում և ըստ այդմ գյուղական բնակչության եկամուտների ավելացում: Հողերի ապահովվածությունը մատչելի սննդանյութերով և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հետազոտված և հիմնավորված համակարգի առկայություն: Մշակովի հողերի համար ագրոքիմիական քարտեզների առկայություն: Հողի բերրիության բարելավման համար պարարտացման չափաբաժինների առկայություն: Պարարտանյութերի օգտագործման ագրոտեխնիկական ցուցումների առկայություն» և այլն։
Կորյուն Սիմոնյան