Անձնագրերի գլոբալ ինդեքսի (Global Citizen Solutions) համաձայն՝ աշխարհի ամենահզոր անձնագրերի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 120-րդ տեղը։
Ինդեքսը գնահատում է երկրի ներդրումային գրավչությունն ու կյանքի որակը՝ վերլուծելով հարկային միջավայրը, նորարարությունների մակարդակը, տնտեսական մրցունակությունը, առողջապահությունը, անվտանգությունը, կլիման և սոցիալական ենթակառուցվածքները։
Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 76-րդ տեղը, Ռուսաստանը՝ 95-րդ, Թուրքիան՝ 96-րդ, Ադրբեջանը՝ 126-րդ տեղը։
Ցանկը գլխավորում են Շվեդիան, Շվեյցարիան և Ֆինլանդիան։