Արտաքին 4 տարի առաջ - 15:24 27-02-2022

Եվրամիությունը հայտարարել է ռուսական ինքնաթիռների համար իր երկնքի ամբողջական փակման մասին

Եվրամիության երկրների օդային տարածքը փակ կլինի ռուսական ինքնաթիռների համար։ Այս մասին հայտնում է ARD հեռուստաալիքը։ Միաժամանակ լրագրողները չեն հստակեցրել, թե երբվանից կկիրառվի համապատասխան միջոցը։

Ռուսական ավիացիայի համար այս պահին 10 երկրների երկինքը փակ է։ Դրանք են Լեհաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Շվեդիան, Չեխիան, Բուլղարիան, Ռումինիան, Սլովենիան և Մեծ Բրիտանիան:

Գերմանական Lufthansa խոշորագույն ավիաընկերությունը հայտարարել է, որ յոթ օրով դադարեցնում է թռիչքները դեպի Ռուսաստան և նրա օդային տարածք։ Այս ամենը կապված է Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է