Արտաքին 4 տարի առաջ - 22:12 25-02-2022

Չեխիան կփակի օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Չեխիայի տրանսպորտի նախարար Մարտին Կուբկան հայտարարել է ռուսական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների արգելքի մասին հանրապետության երկնքում՝ ի պատասխան Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական գործողության։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սահմանափակումն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ փետրվարի 25-ից։ Այն ենթադրում է Չեխիայի օդանավակայաններում ռուսական ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի ինչպես նաև Չեխիայի Հանրապետության տարածքով թռչելու արգելք:
«Չեխիան կեսգիշերին փակում է իր օդային տարածքը ռուսական բոլոր ավիաընկերությունների համար»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին