Արտաքին 4 տարի առաջ - 09:06 26-02-2022

«Աերոֆլոտ»-ը դադարեցնում է դեպի Չեխիա և Լեհաստան չվերթները

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Վարշավա (Լեհաստան) և Պրահա (Չեխիա) չվերթները դադարեցնելու մասին։

Ընկերությունը նման որոշում է կայացրել Չեխիայի և Լեհաստանի իշխանությունների կողմից ընկերության ինքնաթիռների թռիչքների վրա սահմանափակումներ մտցրելուց հետո։ Ավելի վաղ ընկերությունը մինչև մայիսի 23-ը չեղարկել էր դեպի Լոնդոն և Դուբլին բոլոր չվերթները։ Մեծ Բրիտանիան առաջինը պատժամիջոցներ սահմանեց «Աերոֆլոտ»-ի դեմ։

Բոլոր ուղևորներին, որոնք դեպի Պրահա և Վարշավա թռիչքների տոմսեր են գնել, ավիաընկերությունն առաջարկում է փոխհատուցում կամ թռիչքի ժամկետի տեղափոխում։ Բացի այդ, ուղևորները կարող են արդեն գնված տոմսով թռչել Եվրոպա ցանկացած այլ երթուղով՝ ըստ ընկերության թռիչքների գործող ժամանակացույցի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում