Արտաքին 4 տարի առաջ - 14:18 20-01-2022

Ավիաընկերությունները ստիպված են կանոնավորել իրենց չվերթները դեպի ԱՄՆ՝ 5G աշտարակների պատճառով

Համաշխարհային ավիաընկերությունները ստիպված են կանոնավորել իրենց թռիչքները դեպի ԱՄՆ՝ այնտեղ 5G ցանցերի տեղակայման պատճառով։

Singapore Airlines-ի, Korean Air-ի, British Airways-ի, Lufthansa-ի և շատ ուրիշների համար հատկապես անհանգստացնող է Boeing-ի հաղորդագրությունն այն մասին, որ հինգերորդ սերնդի ցանցերի դիապազոնը մոտ է 777 գծի ուղևորատար ինքնաթիռների ռադիոբարձրաչափերի աշխատանքային դիապազոնին և կարող է խաթարել դրանց աշխատանքը:

Ավելի վաղ ԱՄՆ առաջատար ավիափոխադրողները կոչով դիմել էին իշխանություններին։ Նրանք պահանջում են «անհապաղ միջոցներ ձեռնարկել»՝ թույլ չտալու համար ավիահաղորդակցության լայնածավալ խափանումը՝ 5G կապի համար ենթակառուցվածքների տեղակայման պատճառով: Խոսքը օդանավակայանների մոտ համապատասխան աշտարակների տեղադրման մասին է։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան