Արտաքին 4 տարի առաջ - 22:54 17-02-2022

Պետդեպարտամենտն արձագանքել է ԱՄՆ փոխդեսպանի Մոսկվայից արտաքսմանը


ԱՄՆ Պետդեպարտամենտը Մոսկվայում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանի արտաքսումն անվանել է էսկալացիայի քայլ։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 17-ին, հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչը CNN-ին տված մեկնաբանությունում։
«Մենք կարող ենք հաստատել, որ Ռուսաստանը արտաքսել է Ռուսաստանում ԱՄՆ փոխդեսպան Բարտ Գորմանին: Գորմանը դեսպանից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան էր Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը և դեսպանատան բարձրագույն ղեկավարության թիմի առանցքային անդամը», - ասել է նա:
Պետքարտուղարությունում նշել են, որ դիտարկում են իրենց պատասխանը։
«Մեր դիվանագետի նկատմամբ Ռուսաստանի գործողություններն անհիմն էին, և մենք սա համարում ենք էսկալացիոն քայլ և դիտարկում ենք մեր պատասխանը»,- ասել է խոսնակը։
Նա հավելել է, որ Գորմանի պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել, նա վավեր վիզա ունի և երեք տարուց էլ քիչ ժամանակ է, ինչ Ռուսաստանում է։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել ամերիկյան դիվանագետների և անձնակազմի անհիմն արտաքսումը և արդյունավետ աշխատել մեր առաքելությունները վերականգնելու ուղղությամբ»,- ասել է խոսնակը։
Նա նաև ընդգծել է, որ այժմ առավել քան երբևէ կարևոր է, որ երկու երկրներն ունենան անհրաժեշտ դիվանագիտական ​​անձնակազմ՝ կառավարությունների միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում