Արտաքին 2 տարի առաջ - 13:45 13-08-2024

Մոսկվայից պնդում են՝ Արսեն Ավակովը ԱՄՆ-ում դիտարկվում է որպես Վլադիմիր Զելենսկուն փոխարինելու հարմար թեկնածու

Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունների ու հետագա պաշտոնավարման լեգիտիմության քննարկումների ֆոնին վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է, որ արևմուտքը կարող է առաջիկայում վերջինիս պաշտոնանկ անել և փոխարինել մեկ այլ գործիչով։

Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն պնդել է, որ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն ամերիկյան վերնախավում աճում է։ Ծառայության փոփոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Զելենսկուն փոխարինող է ընտրում, և հնարավոր իրավահաջորդ է դիտարկվում Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար, հայազգգի Արսեն Ավակովը։

«Ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում ավելի ու ավելի բարձր են խոսում նրանք, ովքեր կասկածներ են հայտնում Կիևի ստացած «միլիարդավոր դոլարների ռազմական օգնությունը նպատակային ծախսելու» մասին։ Զելենսկին ձեռնարկում է խելահեղ քայլեր, որոնք սպառնում են էսկալացիան ընդլայնել Ուկրաինայի սահմաններից շատ ավելի հեռու»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ ԱՄՆ-ում Ավակովը դիտարկվում է որպես հարմար թեկնածու, որը թույլ կտա Արևմուտքին ավելի լավ պատրաստվել Ռուսաստանի հետ բանակցություններին։ «Ամերիկացիներն Ավակովի «ուժեղ կողմերին» են դասում ուկրաինական ազգայնական կազմավորումների հետ նրա սերտ կապերը և եվրոպական երկրների ղեկավարների հետ պահպանած շփումները»։

Բացի այդ, նշվում է, որամերիկյան վարչակազմը փոխկապակցված ՀԿ-ներին հանձնարարել է մշակել Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովի՝ Ուկրաինայում իշխանության գալու սցենարը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Սահմանադրության համաձայն՝ այս տարվա մայիսի 21-ի գիշերը Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է, սակայն վերջինս շարունակում է պաշտոնավարել, քանի որ պատերազմական իրավիճակով պայմանավորված երկրում նախագահական ընտրություններ չեն անցկացվել։ «Իմ`որպես նախագահի, 5 տարին դեռ չի ավարտվել: Ռազմական դրության պատճառով դրանք շարունակվում են»,- Reuters-ին տված հարցազրույցում ասել էր Զելենսկին՝ հակադարձելով իր՝ ոչ լեգիտիմի նախագահ լինելու պնդումներին։

Զելենսկու լեգիտիմությունը կասկածի տակ են առնում հատկապես Մոսկվայում՝ պնդելով, որ ներկայումս Ուկրաինայի միակ լեգիտիմ իշխանությունը Գերագույն ռադան է և նրա խոսնակը։





Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում