Արտաքին 4 տարի առաջ - 09:54 10-02-2022

Բայդենը զանգահարել է Մակրոնին Պուտինի հետ նրա հանդիպումից հետո

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտնել է, որ փետրվարի 9-ին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են վարել։ Այդ զրույցը տեղի է ունեցել Մակրոնի փետրվարի 7-ին Մոսկվա կատարած այցից հետո, որտեղ նա իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ուկրաինական խնդիրը։

Ճեպազրույցի ժամանակ Փսակին նշել է, որ Վաշինգտոնն այժմ չի կարող հստակ գնահատական տալ, թե որքանով է հաջողվել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ ԱՄՆ իշխանությունները շարունակում են պնդել, որ Մոսկվայի քաղաքականությունը նպաստում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը։

«Առաջին հերթին մենք ուշադրություն ենք դարձնում ոչ թե հանդիպման արդյունքների մասին հաղորդագրություններին, այլ այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում լարվածության թուլացման համար։ Նրանք դա չեն անում»,- ասել է Փսակին, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Պուտինը Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ խոստացել է ծրագրված զորավարժություններից հետո Բելառուսից դուրս բերել 30 հազար ռուսաստանցի զինվորական։ Միաժամանակ Daily Mail-ը մատնանշել է, որ Փարիզն այս անգամ ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ չի համաձայնեցրել ուկրաինական ճգնաժամի կարգավորման առաջարկները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում