Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:15 23-12-2025

Ի՞նչ կզիջի Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո

1995-ի մարտի 16-ից հետո Հայաստանը սկսել է նահանջել անկախությունից։ ՌԴ-ին են նվիրվել ենթակառուցվածքներ և իրավունքներ։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոստովանել, որ 2018-2022-ը եղել է ֆորպոստի վարչապետ։ ՔՊ-ի վառ ռուսամետ կուրսի պատճառով է սկսվել 44-օրյա պատերազմն ու նույն պատճառով էլ ՀՀ-ն պարտվել է պատերազմում։ Այս աղետալի սխալներից, կարծես՝ դաս չենք քաղում։ Այսօր էլ բազմաթիվ ոլորտներում ՌԴ-ից կախվածությունն այնքան մեծ է, որ քաղաքական առաջընթացի մասին կարելի է երազել։ Փաշինյանը ՀՀ անկախության պաշտպանության դիրքերում կանգնելու փոխարեն՝ կրկին Մոսկվա է մեկնում ու այնտեղ քննարկում ՀՀ քաղաքականությանն առնչվող հարցերը։

«Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես», - ասել է Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Ի՞նչ կզիջի Փաշինյանն այս հանդիպումից հետո։

Պուտինի այս ակնարկը, հավանաբար, առաջին հերթին առնչվում է Մեծամորի ատոմակայանին։ Հայտնի է, որ ատոմակայանի շահագործումը մեծապես կախված է ՌԴ-ից։ Եվ չի բացառվում, որ Փաշինյանը կընդլայնի ռուսական իրավունքներն ատոմակայանի նկատմամբ։ Այսինքն՝ Ռուսաստանը կորոշի, թե ինչքան աշխատի հայկական ատոմակայանը, ում վաճառի արտադրված էժան էներգիան և այլն։ Չի բացառվում, որ ռուսներին հանձնվի ատոմային էներգիայի ոլորտում ՀՀ քաղաքականության որոշման իրավունքները։ Օրինակ՝ եթե ԱՄՆ-ն ուզենա ՀՀ-ում մոդուլային ատոմակայններ կառուցել, ապա այդ թեման քննարկելու է ոչ թե հայերի, այլ ռուսների հետ։

Հաջորդը՝ լոգիստիկային անռչնվող հարցը, վերաբերվում է Մեղրիով անցնելիք Հաչավ-Հյուսիս միջազգային ճանապարհին։ ՌԴ-ն ինչպես Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությամբ, այնպես էլ հիմա ակնկալում է, որ այդ ճանապարհների վերահսկողությունը Հայաստանը հանձնի ռուսներին։ Առայժմ չկա վստահություն, որ Հայաստանը կմերժի ռուսական պահանջն այս հարցում։

Ռուսամետ ուժերի շրջանակում շրջանառվում էին հույսեր, թե այս հանդիպման ժամանակ ռուսները կպահանջեն ազատ արձակել ՌԴ-ում մեծ ներդրումներ արած միլիարդատեր, գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Հույս կար նաև, որ Եզրաս սրբազանին մեդալ տված Պուտինը կարող է հորդորել Փաշինյանին դադարեցնել Գարեգին Բ-ին գահընկեց անելու արշավն ու հալածանքները Գարեգին Բ-ի մերձավորների, բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Սակայն այս թեմաները չշոշափվեցին Փաշինյան-Պուտին հրապարակային զրույցի ժամանակ, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ՌԴ-ն բացահայտ չի սատարում Գարեգին Բ-ին ու Սամվել Կարապետյանին։ Պուտինին հետաքրքիր չեն Ռուսաստանի համար շատ բան արած այս մարդկանց ճակատագիրը։ Այսինքն՝ Մոսկվան դավաճանել է նրանց։ Այսքանից հետո ողջամտորեն ենթադրելի է, որ Գարեգին Բ-ն ու Սամվել Կարապետյանը կկանգնել անկախության ու պաշտպանության դիրքերում, երես կթեքեն ռուսներից, խափանելով Փաշինյան-Պուտին պլանները։

Կարճ ասած՝ մտավախություն կա, որ Փաշինյանը հրաժարվելու է անկախության ու ժողովրդավարության պաշտպանության ուղուց, 2026-ին ռուսներին է հանձնելու ատոմային էներգետիկայի ոլորտի քաղաքականության որոշման իրավունքները և Հարավ-Հյուսիս ճանապարհի փաստացի վերահսկողությունը։ Մոսկվան էլ նպաստելու է, որ ռուսամետ ուժերը զբաղեցնեն ընդդիմության հիմնական նիշան ու սատարեն Փաշինյանի ռուսամետ ու ապապետական կուրսը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար