Ներքին 4 տարի առաջ - 16:19 02-02-2022

Արցախի պողոտայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բենզալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է

Արցախի պողոտայում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ է ստացել բենզալցակայանի 37-ամյա աշխատակիցը։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հայտնել էինք, որ այսօր կեսօրին Երևանի Արցախի փողոցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է Արցախի 3 հասցեում գտնվող բենզալցակայանը։

«Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ։ Նա հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության»,- շված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին: Այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ,և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոմեքենան (բաքում՝ 4.5 տոննա վառելիք)։