Ներքին 19 րոպե առաջ - 15:42 31-08-2026

Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և փորձելու են երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը փաշինյանական դատարանը 3 ամսով երկարաձգեց:
Թեպետ երկամսյա բանտային կալանքից հետո Արմենը տնային կալանքի ռեժիմում է, սակայն նրա տեղաշարժի և քաղաքական գործունեության իրավունքը խիստ սահմանափակված է:

Տարիներով քնեցված գործով ի՞նչ է հանկարծ պարզվել, որ Արմենը կարող է խոչընդո՞տ ստեղծել, ինչ-որ մեկի վրա ազդե՞լ: Լավ, ի՞նչ պետք է աներ:

Ոչինչ: Իշխանությանը պետք էր Արմենին կալանավորել, և դա արեցին ու փորձելու են հնարավորինս երկար մեկուսացնել քաղաքական գործընթացներից»։