Ներքին 15 րոպե առաջ - 15:32 31-08-2026

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջկա կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 08։40-ի սահմաններում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխել անչափահասի, ով հիվանդանոցում մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 16-ամյա Կ․ Ղ․-ն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում