Ներքին 11 ամիս առաջ - 16:15 21-10-2025

Ողբերգական դեպք՝ Երևանում․ բնակարանում հայտնաբերվել է անգիտակից տղամարդ, ում կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է դուրս գալիս:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ հարկի բնակարանում և հրշեջները, պատուհանից մտնելով տուն մարել են կրակը, իսկ բազմոցին հայտնաբերել են անգիտակից վիճակում տղամարդու:

Օպերատիվորեն ժամանծ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ինչքան էլ փորձել է փրկել այդ տղամարդուն, ցավոք, չի հաջողվել: Բժիշկներն արձանագրել են նրա մահը:

Տեղում պարզվել է, որ մահացածը նույն հասցեի բնակիչ 1956-ամյա Արթուր Ս.-ն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց