Ներքին 4 տարի առաջ - 11:27 02-02-2022

Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը՝ Հայաստանում․ 3 956 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3956-ով և դարձել 374 878: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 23 923 մարդ (+1 372), կատարվել է 2 744 536 թեստավորում (+9 658), առողջացել են վարակվածներից 341 355-ը (+5 276): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4-ով և դարձել 8 060։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի ավելացել, այն 1537 է։