Արտաքին 4 տարի առաջ - 14:18 31-01-2022

Հայտնի է Apple-ի նոր արտադրանքի դիզայնը

Սեփական միաբյուրեղ համակարգերին անցնելու շրջանակներում Apple-ն ամբողջովին կթարմացնի iMac Pro-ն: Այս մասին հայտարարել է Bloomberg լրատվական գործակալության ինսայդեր Մարկ Գուրմանը։

Անհատական համակարգիչը կստանա նոր դիզայն՝ թարմացված 27-դյույմանոց iMac Pro-ն արտաքուստ նման կլինի 24-դյույմանոց iMac-ին: Բացի դրանից, սարքը կստանա Mini LED դիսփլեյ՝ պատկերների թարմացման 120 Հց հաճախականությամբ, և Apple M1 Pro և Max չիպսեթ։

Հաղորդվում է, որ iMac Pro-ն կունենա 16 ԳԲ օպերատիվ և 512 ԳԲ ներկառուցված հիշողություն:

Անհատական համակարգչի թողարկման պաշտոնական ամսաթիվը դեռ չի հաղորդվում: Գուրմանի տեղեկատվությամբ՝ սարքը կարող է թողարկվել 2022 թվականի սկզբին, ենթադրաբար այն կներկայացվի Apple-ի գարնանային միջոցառմանը։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին