Ավելին 2 տարի առաջ - 19:10 19-12-2023

Ներկայացվել է Եվրատեսիլ 2024-ի բեմի դիզայնը

SVT հեռարձակողը ներկայացրել է Շվեդիայի Մալմյո Արենայում կայանալիք Եվրատեսիլ 2024 երգի մրցույթի բեմի և լուսավորության դիզայնի մանրամասն գրաֆիկան։ Շարժական LED խորանարդները, լուսադիոդային հատակները, լույսը, վիդեո և բեմական տեխնոլոգիաները միավորվելու են՝ ստեղծելով յուրահատուկ շոու։



Պատմության մեջ առաջին անգամ, բեմը տեղակայված կլինի արենայի ուղիղ մեջտեղում՝ հնարավորություն տալով բոլոր ներկաներին վայելել շոուն հավասարապես։



Գործադիր պրոդյուսեր Էբբա Ադիելսոնն ասել է. «Մեծ հպարտությամբ ենք ներկայացնում «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի բեմի և լուսավորության ձևավորման մեր տեսլականը: Եվրատեսիլում մենք նախկինում նման բան չենք տեսել, և հայեցակարգը մեզ անսահման հնարավորություններ է տալիս ստեղծելու եզակի շոու։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է