Ավելին 1 տարի առաջ - 12:08 10-06-2025

Apple-ը վերջին 10 տարվա մեջ առաջին անգամ թարմացրել է օպերացիոն համակարգի դիզայնը

Apple-ը ներկայացրել է իր օպերացիոն համակարգերի դիզայնի խոշոր թարմացումը՝ առաջին անգամ վերջին տասնամյակում։ Նոր ոճը ստացել է «հեղուկ ապակի» անվանումը (Liquid Glass) և աչքի է ընկնում կիսաթափանցիկ ու շքեղ դիզայնով։

Նոր դիզայնով բոլոր պատկերակներն ու ինտերֆեյսի տարրերը ստացել են թափանցիկ հիմք՝ ստեղծելով խորության ու թեթևության զգացողություն։ «Հեղուկ ապակի» մոտեցումը կօգտագործվի ոչ միայն iOS-ում, այլև macOS, iPadOS և watchOS համակարգերում։

iOS 26-ը, որն արդեն ստացել է 2026 թվականի անվանումը (այժմ Apple-ի բոլոր օպերացիոն համակարգերը կրում են գալիք տարվա համարը), ներկայացնում է նաև կողպեքի էկրանի նոր տեսք՝ առավել անհատականացվող և ինտերակտիվ լուծումներով։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է