Ներքին 1 ժամ առաջ - 17:30 24-10-2026

ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով՝

««Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն,

«Բնակավայրերի համաչափ զարգացում» հասարակական կազմակերպություն,

«Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն,
«Ազատ քվե» դիտորդական առաքելություն («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և
«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ),

«Ականատես» դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ),

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինք («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։

Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր թվով 222 ներկայացուցիչ։

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով 7 դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով կիրականացնեն ընտրական գործընթացի դիտարկում»,- ասված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին