Ներքին Ուղիղ եթեր 1 տարի առաջ - 12:25 14-03-2025

«ՀայաՔվե»-ն Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն կիրականացնի․ ՈւՂԻՂ

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնությունը Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։

Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ դիտորդական խումբն աշխատելու է ընտրական օրենսդրության շրջանակներում։ Նրա խոսքով՝ Հայաքվեն կարևորում է ընտրական գործընթացների վերահսկումը՝ ընտրողների ազատ կամարտահայտությունն ապահովելու համար։

Նախաձեռնությունն ունի գրասենյակ հենց Գյումրիում ու Էջմիածնում, որտեղից կկազմակերպվի դիտորդական աշխատանքը։ Ծրագրի նպատակն է ապահովել անաչառ ընտրություններ՝ բացառելով հնարավոր խախտումները։

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու և Փարաքար համայնքի արտահերթ ընտրությունները տեղի կունենան 2025 թվականի մարտի 30-ին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը