Ավելին 4 տարի առաջ - 20:36 26-01-2022

Հայտնի է խոլեստերինի մակարդակն ամենալավն իջեցնող բուսայուղը

Ձիթապտղի յուղը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը: Սակայն կա մեկ այլ յուղ, որն էլ ավելի օգտակար է օրգանիզմի համար, հայտնում է Al Jazeera-ն։

Քունջութի յուղը բնամթերք է, որը հարուստ է պոլիչհագեցած ճարպերով, ինչպիսիք են օմեգա-3-ը և օմեգա-6-ը:

Քունջութի յուղում պարունակվող օմեգա-3-ը և օմեգա-6-ը նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը, երբ դրանք կանոնավոր օգտագործում են որպես հագեցած ճարպեր պարունակող սննդի այլընտրանք:

Քունջութի յուղն ավելի մեծ ազդեցություն է գործում օրգանիզմում խոլեստերինի մակարդակի վրա, քան ձիթապտղի յուղը։ Այս երկու յուղերն էլ դրական ազդեցություն են ունենում՝ բարձրացնելով «լավ» խոլեստերինի մակարդակը, սակայն քունջութի յուղը շատ ավելի մեծ չափով նվազեցնում է «վատ», այսինքն՝ ցածր խտության լիպոպրոտեինի մակարդակը։

Պորտալը հղում է անում մի հետազոտության, որի մասնակիցները բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբին օրական տվել են 60 գրամ (չորս ճաշի գդալ) տարբեր յուղեր, երկրորդին՝ նույնքան քունջութի յուղ։ Մեկ ամիս անց բոլոր մասնակիցների խոլեստերինի մակարդակը չափվել է։ Երկրորդ խմբի մարդկանց մոտ «լավ» խոլեստերինը նկատելիորեն աճել է, իսկ «վատը»՝ նվազել։

Քունջութի յուղն ունի հակաբորբոքային հատկություն, ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է աթերոսկլերոզի և անոթների նեղացման համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում