Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 19:29 18-01-2022

Սննդաբանը ցրել է կիտրոնով ջրի արդյունավետության մասին հայտնի միֆը

Սնդաբան Փինար Դեմիրկայան ցրել է տարածված առասպելը, թե կիտրոնով ջուրը նպաստում է նիհարելուն։ Նա նաև մի քանի խորհուրդ է տվել այն մասին, թե ինչ մթերքներ պետք է օգտագործել նիհարելու, իմունիտետը բարձրացնելու և դեպրեսիայից ազատվելու համար, գրում է Sabah պարբերականը։

Ձուկն օգնում է դեպրեսիայի դեպքում

Ձմռանը արևի լույսի բացակայությունը դեպրեսիայի զարգացման գործոններից մեկն է, որն իր հերթին կարող է հանգեցնել քաշի ավելացման։ Ուստի անհրաժեշտ է սննդակարգում ներառել օմեգա-3-ով հարուստ մթերքներ: Դրանք են, օրինակ, ընկույզը, կտավատի սերմերը և ձուկը։

Մաղադանոսն օգտակար է իմունիտետի համար

Ձմռանը իմունիտետը նվազում է, այս ընթացքում հատուկ ուշադրություն պետք է դարձնել ցինկի և վիտամին C-ի ստացմանը: Մաղադանոսը, ճակնդեղը, ավոկադոն, վարսակը, ձուն, բրոկկոլին, քունջութի մածուկը, դդմի սերմերը և կիվին կօգնեն ամրապնդել իմունիտետը։

Կիտրոնով ջուրը չի օգնի նիհարել, իսկ հացը չի գիրացնի

Սննդաբանը նշել է, որ ջրի մեջ կիտրոն ավելացնելը չի ​​օգնում նիհարելուն, այն միայն նպաստում է հավելյալ C վիտամինի ստացմանը։ Վիտամին C-ն շատ կարևոր է իմունիտետի համար, սակայն դրա ավելցուկը դուրս է գալիս օրգանիզմից։

Բացի այդ, փորձագետն ասել է,որ հացն ինքնին քաշի ավելացում չի առաջացնում և վնասակար չէ։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այն մթերքներին, որոնց հետ այն համադրվում է:

Դիետան անհատական ​​է

Ոչ բոլոր մարդիկ կարող են հետևել սննդային որոշակի ծրագրի: Յուրաքանչյուրն ունի տարբեր սովորություններ, կարիքներ, նյութափոխանակություն և գենետիկական գործոններ: Դիետան պետք է կազմվի յուրաքանչյուր մարդու համար առանձին։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա