Ներքին 8 ամիս առաջ - 21:30 14-02-2026

Ասֆալտի միֆը փլուզվեց․ ՏԿԵՆ-ը զանգվածաբար խախտել է հաստության նորմատիվները

Վերջին ձյունը ոչ միայն փլուզեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության միակ արժանիք համարվող ասֆալտապատման ըստ էության միֆը, այլև ստիպեց ուսումնասիրել որոշ փաստաթղթեր։ Այս փաստաթղթերը մեղմ ասած աղմկահարույց չի կարելի չանվանել.

Հաշվեքննիչ պալատի 2024 թվականի եզրակացության համաձայն՝ Տարածքային կառավարման նախարարությունը զանգվածաբար խախտել է ասֆալտի հաստության նորմատիվները։

Մասնավորապես՝ փորձաքննություն անցած և հաստատված 9-ը օբյեկտների նախագծերում 150031 քմ ավազակոպճային հիմքի շերտի հաստությունը սահմանված նվազագույնը 12 սմ-ի փոխարեն ընդունվել է 10 սմ-ը, իսկ 753 քմ-ինը՝ 8 սմ։ Բացի այդ, 2023 և 2024 թվականներին կնքված շինարարական աշխատանքների կատարման 6 պայմանագրերով 230869 քմ ավազախճային հիմքի հաստությունը նվազագույնը 12 սմ-ի փոխարեն սահմանվել է 10 սմ, 55236 քմ սև խճի շերտի հաստությունը նվազագույնը 8 սմ-ի փոխարեն սահմանվել է 6 սմ, 7863 քմ-ինը՝ 4 սմ, իսկ 11140 քմ խճային հիմքը հաստությունը նվազագույնը 15 սմ-ի փոխարեն նախատեսվել է 12 սմ։



Վստահ ենք, որ այս տվյալները ոչ միայն ընթացք չեն ստացել Դատախազության կողմից, այլև գործադիրին ստիպել են սաբոտաժ սկսել Հաշվեքննիչ պալատի նկատմամբ`պահանջվող տվյալները չտրամադրելով վերջինիս։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին