Հայաստանում անցկացվող COP17-ը միջազգային կարևոր հարթակ է կենսաբազմազանության պահպանման հարցերի քննարկման, միմյանց աջակցելու, փորձի փոխանակման համար։ Իսկ ի՞նչ արձագանք է գտնում այս միջազգային կարևոր միջոցառումը հասարակության շրջանում։
Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիներն ի՞նչ գիտեն COP17-ի մասին, ի՞նչ ակնկալիքներ ունեն դրանից և որքանո՞վ են կարևորում դրա դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։
Քաղաքացիներից մեկը COP17-ը որակեց որպես «խեղկատակություն»՝ նշելով, որ այն Հայաստանին ի՞նչ է տվել՝ բացի անիմաստ ծախսերից։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ COP17-ը բնապահպանական խնդիրներին նվիրված միջոցառում է, որի շրջանակում հնարավոր կլինի լուծումներ գտնել։
Քաղաքացիներից մեկի խոսքով՝ COP17-ը բնությունը պահպանելուն ուղղված միջոցառում է, սակայն այն օգուտ չի տա, քանի որ դրա համար պետք է ցանկություն լինի նաև «վերևներում»։
Հարցվածներից մեկն ընդգծեց, որ գիտի՝ COP17-ն ինչին է վերաբերում, սակայն այս պահին իրեն ավելի շատ հետաքրքրում է հայրենիքի վիճակը։
Մանրամասները՝ տեսանյութում։