Ուղիղ եթեր
Արտաքին Մամուլ 3 տարի առաջ - 18:58 13-12-2022

Ադրբեջանի հերթական քարոզչական միֆը. «ակտիվիստները» պատրաստ են աջակցել Արցախի բնակիչներին՝ բուժօգնություն ստանալու հարցում

Ադրբեջանցի այսպես կոչված ցուցարար-ակտիվիստները, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, հերթական քարոզչական թեզն են դրել շրջանառության մեջ, առ այն, թե, իբր, իրենք պատրաստ են աջակցել Արցախի բնակիչներին՝ բուժօգնություն ստանալու հարցում։

Ինչպես ավելի վաղ արդեն տեղեկացրել ենք, Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Արցախի հիվանդանոցներում մի շարք քաղաքացիներ են մնացել, ովքեր իրեց բուժումը շարունակելու համար պետք է տեղափոխվեին Հայաստան, սակայն ճանապարհի փակ լինելու պատճառով, չեն կարողանում դուրս գալ Արցախից։

Հատկանշական է, որ նման նախաձեռնությամբ ադրբեջանական կողմը փորձում է ստվերել այն հումանիտար աղետը, որն ամեն րոպե հասունանում է Արցախում։ Ավելին՝ Բաքվի իշխանավորները և վերջիններիս սպասարկող քաղաքացիական ակտիվիստներն ու լրատվամիջոցները, փորձում են խնդրից անտեղյակ ընթերցողին համոզել, որ իրենց նախաձեռնությունն իրականում ուղղված է ոչ թե Արցախի հայ բնակչության, այլ այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի դեմ, որոնք ըստ ադրբեջանական կողմի՝ իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարում։

Առաջարկի հեղինակ, Ադրբեջանի կանանց իրավունքների կազմակերպությանն առընթեր՝ «Կին. խաղաղություն և անվտանգություն» կենտրոնի ղեկավար Դիլարա Էֆենդիևան, ով Լաչինի միջանցքը փակ պահող ակտիվիստներից մեկն է, հրապարակել է իր հեռախոսահամարը, որպեսզի բուժօգնության կարիք ունեցող մարդիկ զանգահարեն իրեն և քննակեն տեղափոխման հարցերը։ Ադրբեջանցի ակտիվիստը նման նախաձեռնությամբ փորձում է սեփական հասարակությանը ապացուցել, իսկ Արցախի քաղաքացիների պարագայում՝ առանց այդ էլ առկա խուճապային տրամադրություններն էլ ավելի սրել, թե Արցախի հայկական մնացած հատվածում նույնպես իրավիճակի տերը Ադրբեջանն է։

Հատկանշական է, թե ինչպե՞ս պետք է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Արցախի քաղաքացին, կամ նրա հարազատը զանգահարի «ադրբեջանցի ակտիվիստին», կամ ինչպե՞ս կարող է վերջինս նպաստել քաղաքացուն բուժօգնություն տրամադրելուն, եթե, պարզապես ակտիվիստներ ներկայացող անձիք կարող ենք բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, և թույլ տան, որպեսզի բուժօգնության կարիք ունեցողները հասնեն համապատասխան բուժհաստատություններ։

Էֆենդիևան նաև հույս է հայտնել, որ մարդկանց միջև շփումների շնորհիվ «հնարավոր կլինի վերադառնալ խաղաղ համակեցությանը։ Նա նշել է, որ «արմատական և ծայրահեղական շրջանակները փորձում են ամեն կերպ խոչընդոտել նման նախաձեռնություններին»։

Այս պարագայում նույնպես ադրբեջանական կողմը փորձում է առաջ մղել այն հիմնազուրկ թեզը, թե իրականում ոչ թե Արցախի բնակչությունն է դեմ եղել Ադրբեջանի կազմում ապրելուն, այլ որոշ «արմատականներ և ծայրահեղականներ» բնակչությանը դրդել են՝ Ադրբեջանի կազմից դուրս գալու գործընթաց սկսել։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքը փակելու գործողությունը, Հայաստանի իշխանությունների համար, եթե վերջիններս նման ցանկություն ունենան, կարող է լուրջ կռվան հանդիսանալ՝ հիմնավորելու այն տեսակետը, որ Արցախի բնակչությունն Ադրբեջանի կազմում ֆիզիկական անվտանգության առումով մեկ րոպե չի կարող անգամ դիմակայել։ Հարց է առաջանում նաև, թե Ադրբեջանի իշխանությունները, որոնք պնդում են թե Արցախի բնակիչները իրենց քաղաքացիներն են, ինչու՞ են սեփական քաղաքացիներին զրկում արտաքին աշխարհի հետ միակ կապից և հետագայու՞մ էլ են նույն կերպ շարունակելու իրենց գործողությունները։

Կարճ ասած, փաստերի համադրումը թույլ է տալիս պնդել, որ սա Ադրբեջանի հերթական քարոզչական միֆն է, որն ուղղված է ինչպես սեփական, այնպես էլ՝ Արցախի բնակչությանը և միջազգային հանրությանը։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին