Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 21:31 17-01-2022

Քննիչները պարզել են, թե ով կարող էր Աննա Ֆրանկին հանձնել նացիստներին

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալ Վինս Պենկոքը հայտնել է, որ ինքը և իր հետախույզների թիմը հայտնաբերել են հրեա աղջկան՝ Աննա Ֆրանկին նացիստներին հանձնած անձին։ Այս մասին հայտնում է CBS-ը։

Քննիչների կարծիքով՝ դա կարող էր անել նոտար Առնոլդ վան դեն Բերգը, որ եղել է իշխանությունների կողմից օկուպացված Ամստերդամի հրեական խորհրդի անդամ։

Քննիչները կարծում են, որ վան դեն Բերգի շարժառիթը կարող էր լինել այլ հրեաների հաշվին իր ընտանիքը փրկելը։ Վան դեն Բերգը և նրա հարազատները, իբր, կարողացել են փաստաթղթեր ձեռք բերել այն մասին, որ նրանք հրեաներ չեն և խուսափել են արտաքսվել բնաջնջման ճամբարներ:

Միաժամանակ, հետաքննության հեղինակներն ընդունում են, որ իրենց հավաքած ապացույցները շրջադարձային են և բավարար չեն դատարանի մեղադրական դատավճռի համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլաևում սպանվել է Հոլոքոստի հետազոտողներից մեկը։ Վլադիմիր Շչուկինի մահվան հանգամանքները շատ նման են հայտնի պատմաբան Նիկոլայ Շիտյուկի սպանությանը, որը նրա թեկնածուական թեզի ղեկավարն էր։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա