Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:28 28-12-2021

Տղամարդն ամուսնացել է ևս երեք անգամ, որպեսզի կինը չձանձրանա

Մալայզիայի Վալի անունով մի բնակիչ ամուսնանալուց հետո ևս երեք անգամ ամուսնացել է, որպեսզի նրա առաջին կինը չձանձրանա և ընկերուհիներ ունենա, գրում է World of Buzz-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ տղամարդու ընտրյալը դեմ չէ, որ այժմ իրենց հետ տանն ապրում են ևս երեք կանայք։ Ընդհակառակը, կինն ուրախ է նոր ընկերուհիներ ունենալու համար, քանի որ նախկինում իրեն միայնակ էր զգում, երբ ամուսինն ամբողջ օրն անհետանում էր աշխատավայրում։

Հաղորդվում է, որ երեք նոր կանանց անուններն են՝ Լինա, Անի և Տիհե, նրանք նույնպես դեմ չեն նման սիրառատ ամուսին ունենալուն։

«Ես դեմ չեմ, եթե նա կարողանա բոլորին նույն կերպ վերաբերվել», - ասել է կանանցից մեկը:

Այժմ կանայք օգնում են առաջին կնոջը՝ Վալիին, տնային գործերում և մեծացնում երեխաներին՝ յոթամյա աղջկան և չորսամյա որդուն։ Մեծ ընտանիքն ապրում է երջանիկ, իսկ սոցցանցերի օգտատերերը ծաղրում են տղամարդուն։

«Տղե՛րք, դրա համար էլ դուք դեռ միայնակ եք․ բոլորի հետ նա է ամուսնացել»,- գրել է մեկնաբաններից մեկը։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի