Ուղիղ եթեր
Ներքին Միտք 46 րոպե առաջ - 19:43 29-10-2026

Փաշինյանը իր կուսակցության, իր անձնական մտքերն է նոր սահմանադրությամբ դարձնելու մեր պետության գաղափարախոսությունը

Սպարտակ Կյուրեղյանը ֆեյսբույքան էջում գրում է.

Հասկանում եմ, որ էսօրվա ԱԺ կռիվը հիմնական օրակարգն է, բայց դրանից ոչ մեկիս կյանքը ոչ լավացել է, ոչ վատացել։

Երեկվա ԱԺ-ում տեղի ունեցածը շատ ավելի հետաքրքիր էր, հետաքրքիր էր նաև Սրբուհի Գալյանի հարցազրույցը Ֆակտորին, որտեղ Գալյանը մի էսպիսի միտք արտահայտեց.
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը նաև հաղթել է ընտրություններում, պետք է իր արտացոլումն ունենա սահմանադրության մեջ»:

Էնպես, որ Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն Անկախության հռչակագիրը հանելու հարցն է լուծելու, այլ նաև իր կուսակցության, իր անձնական մտքերն է նոր սահմանադրությամբ դարձնելու մեր պետության գաղափարախոսությունը։

Նախ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը չի հաղթել ընտրություններին, որովհետև 50%-ից քիչ մարդ է քվեարկել դրան կողմ, հասկանալի է նաև խի է դա իրականացվելու սահմանադրական հանրաքվեի ժամանակ, որը մարդկանց համար ավելի քիչ էական ընտրություններ են։

Էս մի ահավոր նախադեպ է լինելու, որ ով վաղը ընտրվի ասելու է դէ իմ գաղափարները հաղթել են, եկեք սահմանադրությունը փոխենք դրա շուրջ։

Թե մինչև հիմա սահմանադրությունը գրվում կամ փոխվում էր զուտ իշխանությունը պահելու համար, հիմա նաև 1 հոգու պատկերացումները բոլորիս պարտադրելու համար։