Արտաքին 4 տարի առաջ - 11:18 22-12-2021

Մոսկվան շարունակում է ուժեր կուտակել Ուկրաինայի հետ սահմանին. ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի խոսքով, Ռուսաստանի ղեկավարությունը նորանոր ստորաբաժանումներ է տեղափոխում Ուկրաինայի հետ սահման՝ շարունակելով տարածաշրջանում «չհրահրված ու անբացատրելի» ռազմական ուժի կուտակումը։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն աստիճանաբար ավելի ու ավելի շատ ուժեր է տեղափոխում դեպի Ուկրաինայի հետ սահման՝ հրետանի, հետևակ, տանկեր, անտեսելով թափանցիկության և դեէսկալացիայի մասին միջազգային կոչերը»,- ասել է նա Բրյուսելում։

Լարված իրավիճակը քննարկելու համար Սթոլթենբերգը նախատեսում է 2022թ.-ի սկզբին ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի նիստ հրավիրել։ Սակայն դեռ պարզ չէ, արդյոք Կրեմլը պատրաստ է մասնակցել նման խորհրդակցությունների, հաղորդում է DW-ն։ Բանակցությունների վերջին նման ձևաչափը տեղի է ունեցել 2019թ.-ին, որից հետո նոր ժամկետ նշանակելու բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ Մոսկվան հրաժարվել է ուկրաինական խնդրի նման ձևաչափով քննարկումից:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան