Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
Հանդիպումներ եղել են այն ուժերի հետ, ովքեր իրական ընդդիմություն են․ 24news.am-ի հետ հարցազրույցում ասաց Սամվել Կարապետյանը՝ խոսելով ընդդիմության միավորման մասին:
«Մենք պետք է հասկանանք, թե ում նկատի ունենք, երբ ասում ենք «ընդդիմություն»․․․ Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր»,- նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ չմանրամասնելով, թե որ ուժերին նկատի ունի։
Կարապետյանը շեշտեց՝ իշխանությանը մեկ օր շուտ հեռացնելու գաղափարը կիսող բոլոր իրական ընդդիմադիր բոլոր ուժերի հետ հանդիպումներ եղել են, մոտեցումները նույնն են, վստահ է՝ արդյունք լինելու է։