Արտաքին 5 տարի առաջ - 11:55 20-09-2021

Իրանը ռազմական ուժեր ու տեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը՝ Հեղափոխության պահապանների ազգային կորպուսը, մեծ քանակությամբ կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխում Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածավալ զորավարժություններ են նախատեսված Արաքս գետի հովտում: Այս մասին գրում է Военный обозреватель տելեգրամյան ալիքը:

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, թե Իրանն իր տարածքում զինյալներին սովորեցնում է անօդաչու թռչող սարքեր կառավարել ու խոցող ռազմական սարքերից օգտվել։ Նախարարի խոսքով ՝ այդ ուսումնական հաստատությունների հիմնական մասը տեղակայված են Կաշենի օդանավակայանի տարածքում: Ըստ նրա, այստեղ վերապատրաստվում են զինյալներ Եմենից, Սիրիայից, Իրաքից ու Լիբիայից:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է