Արտաքին 4 տարի առաջ - 16:37 14-12-2021

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ծրագրում է փոխել աշխատանքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դիմում է ներկայացրել Նորվեգիայի Կենտրոնական բանկի նոր ղեկավարի ընտրության մրցույթին մասնակցելու համար։ Այս մասին հաղորդվում է Նորվեգիայի կառավարության կայքում։

«ԿԲ նոր ղեկավարի պաշտոնի համար դիմում է ներկայացրել 22 անձ։ Դիմումների հանձնման ժամկետն ավարտվել է դեկտեմբերի 9-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիմորդների թվում ներկայացված է նաև 62-ամյա Ստոլտենբերգը։

Յենս Ստոլտենբերգը 2000-2001 և 2005-2013 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին նա գլխավորել է ՆԱՏՕ-ն։ Նրա մանդատը այս պաշտոնում երկու անգամ երկարաձգվել է: Նա դաշինքի գլխավոր քարտուղարի կարգավիճակում կմնա մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը։

Ամենից շատ դիտված

12:47 2 ուսանողուհիներ լվացք փռելիս են եղել, հայտնվել են 4-րդ հարկում. նոր մանրամասներ՝ պատշգամբի փլուզումից
10:00 Աբովյանում «մեգանախագծերի» մրցավազք է, բայց դեռևս միայն ձախողված
13:37 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են պարեկային ծառայության «Toyota»-ն ու «Honda»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է
15:09 4010 ադրբեջանցի շարունակում է մնալ որպես անհետ կորած. Հաջիև
09:19 Ինչպես Արցախյան 1-ին պատերազմի ժամանակ Սարիբեկ Մարտիրոսյանը փրկեց փոքրիկ աղջկան
15:29 Ծառուկյանի դաժան խոստումը․ մարտիկը բացահայտել է, թե ինչպես է ավարտելու առաջիկա մենամարտը
16:38 Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը. կան վիրավորներ
09:52 60-ամյա վարորդը «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս կողաշրջված հայտնվել է ձորում․ կա վիրավոր
15:57 Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ»-ի
11:11 Մարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան