Արտաքին 53 րոպե առաջ - 17:08 23-10-2026

Հորդանանում եկեղեցում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 7, վիրավորվել 10 մարդ լսել հոդվածը

Հորդանանի հարավում, Էլ-Քարակ նահանգի Համուդ եկեղեցում տեղի ունեցած հրաձգության զոհ է դարձել առնվազն յոթ մարդ, մոտ տասը մարդ վիրավորվել է, հայտնել է Հորդանանի Al-Mamlaka պետական հեռուստաալիքը։

«Էլ-Քարակի Համուդ եկեղեցում հրաձգության հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, մոտ տասը մարդ վիրավորվել է, նրանց թվում կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ»,- աղբյուրի խոսքերն է փոխանցել հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հանրային անվտանգության վարչությունը։

Աղբյուրի տվյալներով՝ երկու զինված տղամարդ դուրս են եկել ավտոմեքենայից և կրակ բացել Համուդ եկեղեցում ընթացող հուղարկավորության ժամանակ։