Արտաքին 4 տարի առաջ - 11:05 26-11-2021

Շոտլանդիայում գտնվող Վարդագույն ամրոցը տրվում է վարձով

Շոտլանդիայի Էյրշիր կոմսությունում գտնվող Վարդագույն ամրոցը կարելի է վարձակալել շաբաթական 3000 ֆունտ ստեռլինգով, հաղորդում է Business Insider-ը։

Բրյուս Ուոքերին, որը շինությունը գնել է 2000թ.-ին, հաջողվել է վերջին քսան տարիների ընթացքում XIV և XVII դարերի քարե ավերակները վերածել հեքիաթային ամրոցի՝ չորս մեծ ննջասենյակներով: Սեփականատերը պնդում է, որ ամրոցի վերականգնման ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1.3 մլն ֆունտ ստեռլինգ։

Բացի ննջասենյակներից, ամրոցն ունի սաունա և բացօթյա ջակուզի՝ դեպի այգի բացվող տեսարանով։ Ընդ որում, ներքին հարդարման համար օգտագործված վարդագույնը կապված է հնագույն, առեղծվածային պիկտ ժողովրդի հետ, որոնք ապրել են Շոտլանդիայում մինչև Վաղ միջնադար: Ըստ սեփականատիրոջ, ամրոցի դիզայնում արտացոլվում է ներկայի և հնագույն պատմության կապը։

Ուոքերը կարծում է, որ Վարդագույն ամրոցում իրենց հանգիստն անցկացնել ցանկացողները բնության հետ վերամիավորվելու յուրահատուկ փորձի հնարավորություն կստանան։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան