Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 23:42 14-11-2021

Նշվել են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի 5 նշանները

Դիաբետի նշանների մասին իմանալը կարևոր է ոչ միայն այն մարդկանց համար, որոնք ուղղակիորեն տառապում են դրանով, այլև մտերիմների համար՝ հիվանդությունը ժամանակին ճանաչելու և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է բրիտանական Diabetes.co.uk պարբերականը։

Նշվում է, որ շաքարային դիաբետով հիվանդների մոտ շաքարի մակարդակը բարձրանում է, քանի որ օրգանիզմը չի ստանում ինսուլինի անհրաժեշտ չափաբաժինը։ Երբեմն շաքարախտի պատճառը ծանր սթրեսն է լինում։ Դրա հետ մեկտեղ կան հինգ նշաններ, որոնք վկայում են աչյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին։

Դրանք են՝ հաճախակի միզելու պահանջը, քնկոտությունը, սրտխառնոցը, ուժեղ սովի կամ ծարավի զգացումը, տեսողության վատթարացումը։

Միաժամանակ, շաքարախտով հիվանդների մոտ արյան շաքարի ցածր մակարդակը նույնպես վտանգավոր է։ Ահա թե ինչու նրանք կարիք չունեն շատ մարզվելու։ Շաքարի ցածր մակարդակն առաջանում է օրգանիզմում ինսուլինի մեծ քանակության պատճառով: Սա արտահայտվում է սրտի արագացված բաբախով, քրտնարտադրությամբ, տագնապի զգացողությամբ, գլխապտույտով, սաստիկ քաղցի, թուլության, հոգնածության զգացողությամբ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին