Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 20:12 25-10-2021

Իշխանություն, որի խոսքը մահաբեր է

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանության կողմից տրվող տեղեկությունը ոչ միայն շատ դեպքերում պարզապես չի համապատասխանում իրականությանը, այլև դարձել է իրական սպառնալիք մարդկանց կյանքի և առողջության համար: Իշխանության նման գործելաոճն արդեն հասցրել է դրսևորվել Հայաստանի և հայաստանյան հասարակության համար ճակատագրական երկու ոլորտներում՝ ռազմական և առողջապահական: Ստի և մոլորությունների միջոցով իշխանության եկած Ն. Փաշինյանը և նրա թիմը որդեգրեցին կեղծ տեղեկատվության տարածման սկզբունքը որպես հիմնական գործելաոճ, և նույնիսկ այն բանից հետո, երբ իրենց սուտն ու մոլորությունները արագորեն բացահայտվում են, ինչը բավականին հեշտ է տեղեկատվական դարաշրջանում, նրանք չեն հրաժարվում այդ մարտավարությունից՝ աչք փակելով նույնիսկ նրա վրա, որ իրենց կողմից տարածվող սուտն ու մոլորությունները շարունակում են մարդկանց մահվան պատճառ դառնալ: Ինչպե՞ս. շատ պարզ: Դեռևս 2019 թվականի սկզբին, երբ Հայաստան հասավ COVID-19 վարակը, առողջապահության նախարար Ա. Թորոսյանը հայտարարեց, որ այն «չի համարվում շատ վտանգավոր վիրուս, և հատուկ միջոցառումների կարիք չկա»: Դե, իսկ Ն. Փաշինյանի խիստ անլուրջ գնահատականը բոլորն են հիշում՝ «պինցետ, տնական օղի» և այլն: Եվ դա ասվում էր այն ժամանակ, երբ հետհեղափոխական հովերի բերումով գործող վարչապետին շատերը վստահում էին և նրա խոսքերին հավատալով՝ շատերն անլուրջ վերաբերվեցին վարակին և տուժեցին:

Իհարկե, սարսափելին դեռ առջևում էր, և իշխանության սերը սուտ խոսելու և մարդկանց մոլորեցնելու նկատմամբ իր ողջ ուժով պետք է դրսևորվեր պատերազմի ընթացքում: Բայց դա արդեն քննչական մարմինների կամ հոգեբույժների գործն է, իսկ կոնկրետ որ մեկինը՝ ցույց կտա ժամանակը:

Արձանագրենք, որ այսօր, երբ իշխանության նկատմամբ հանրության վստահությունն արդեն հասել է զրոյի, այդ նույն հանրությունը շարունակում է տուժել արդեն իշխանության ոչ լեգիտիմությունից, երբ պատվաստվելու և անվտանգության կանոնները պահելու կոչերն ու որոշումները ստեղծում են հակառակ էֆեկտը՝ իշխանության նկատմամբ անվստահությունը հասել է այն մակարդակի, որ մարդիկ այլևս չեն հավատում իշխանության ոչ մի պնդման: Սա էլ մյուս ծայրահեղությունն է, որում հայտնվել է հայաստանյան հասարակությունը: Առաջին ծայրահեղությունը ստեղծվել էր հետհեղափոխական շրջանի էյֆորիայի շնորհիվ, երբ Ն. Փաշինյանի ամեն ասած ընկալվում էր որպես ճշմարտություն կամ բացահայտում: Ինչպես հայտնի է, ծայրահեղությունը ծնում է ծայրահեղություն, և ահա Հայաստանը հայտնվել է մեկ այլ ծայրահեղության մեջ:

Պատվաստվե՞լ, թե՞ ոչ, ո՞ր պատվաստանյութն է ավելի անվտանգ, ինչո՞վ են տարբերվում պատվաստանյութերը, ինչո՞ւ պետությունը չի պահանջում նախ և առաջ ստուգել հակամարմինների չափը... Այս և բազմաթիվ այլ՝ միանգամայն ռացիոնալ և արդարացված հարցերի պատասխաններ ունենալու համար մենք այլևս ստիպված ենք ինքնուրույն ուսումնասիրել և եզրակացնել, որովհետև Հայաստանում հաստատվել է մի իշխանություն, որի խոսքը մահաբեր է:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին