Արտաքին 1 ժամ առաջ - 13:15 18-10-2026

Նրանք, ովքեր խախտել են հասարակական կարգը պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն. Մակրոն

Նրանք, ովքեր խախտել են հասարակական կարգը պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն։ Այս մասին գրել է Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայում երեկ երեկոյան շուրջ 550 հազար մարդ մասնակցել է թանկացման և վառելիքի բարձր գների դեմ զանգվածային բողոքի ցույցերին։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Ֆրանսիայի վարչապետի խոսքով` 150 ոստիկան վիրավորվել է։
Փարիզում, Մարսելում և մի շարք այլ քաղաքներում ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Մի շարք այլ քաղաքներում անկարգություններն ուղեկցվել են հրկիզումներով և թալանով։

Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտնել է, որ երկրի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 1200 մարդ։ Նրա խոսքով՝ վիրավորվել է 150 ոստիկան։

«Հրաշք է, որ տուժածների թիվն ավելի մեծ չէ»,– ասել է վարչապետը։

Լարվածության հիմնական օջախները եղել են Փարիզն ու Մարսելը։ Մայրաքաղաքում տեղակայվել են ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումներ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ երկրում բռնարարները տեղ չունեն։ Ֆրանսիայի նախագահն իր աջակցություն է հայտնել իրավապահներին։

«Նրանք, ովքեր խախտել են հասարակական կարգը, հարձակվել պրեֆեկտուրաների և ձեռնարկությունների վրա, թալանել նույնիսկ մեր քաղաքային խորհուրդները, պատասխանատվության կենթարկվեն և կպատժվեն», – գրել Է Մակրոնը X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերին՝ Փարիզի արվարձանների դպրոցներում։ Սկզբում աշակերտները պահանջում էին բարելավել կրթության պայմանները, սակայն հետագայում բողոքի շարժումն ընդլայնվել է՝ ընդգրկելով թանկացման, վառելիքի բարձր գների և սոցիալական անհավասարության խնդիրները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար