Արտաքին 1 ժամ առաջ - 11:22 18-10-2026

Դրոնների լայնածավալ հարձակում Լենինգրադի մարզի վրա. 1 կին և 3 երեխա հnսպիտալացվել են

ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով մի կին և երեք երեխա հոսպիտալացվել են։ Նրանց բոլորի մոտ արձանագրվել են շմոլ գազով թունավորման ախտանշաններ, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Մարզպետը հայտնել է Լենինգրադի մարզի տարածքում արդեն 135 անօդաչու թռչող սարք է խոցվել։ Ինչպես նշել է մարզի ղեկավարը, Լենինգրադի մարզի տարածքում խոցվել է 135 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։

«Գրանցվել է ԱԹՍ-ի բեկորների անկում Գատչինայի բազմաբնակարան բնակելի շենքի վրա։

Լոմոնոսովի շրջանի Նովոսելյե բնակավայրում վնասվել է կայանված 55 ավտոմեքենա։

Արձանագրվել են էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ։ Մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ, և էլեկտրամատակարարումն օպերատիվորեն վերականգնվում է։ Այս պահին Յանինոյում երկու տրանսֆորմատորային ենթակայան շարունակում է անջատված մնալ», - գրել է մարզպետը Telegram-ի իր ալիքում։

Առանց էլեկտրականության է մնացել 50 բազմաբնակարան շենք, որտեղ բնակվում է շուրջ 20 հազար մարդ։

Գատչինայի և Լոմոնոսովի շրջաններում տուժածներ չկան։

«Վսևոլոժսկի շրջանում բնակելի շենքի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հոսպիտալացվել է չորս մարդ՝ կին և երեք երեխա։ Նրանց բոլորի մոտ առկա են ածխածնի մոնօքսիդի (հրդեհի ժամանակ առաջացող շմոլ գազի) թունավոր ազդեցության ախտանշաններ», - նշել է պաշտոնյան։

Իր հերթին Սանկտ Պետերբուրգի մարզպետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել «Պետերբուրգյան նավթային տերմինալի» տարածքում և Սանկտ Պետերբուրգի տարբեր շրջաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում։

«Այս գիշեր Պետերբուրգը ենթարկվել է ուկրաինացի նացիստների կողմից ռազմական նշանակության անօդաչու միջոցների հարձակման։ Գործում են հակաօդային պաշտպանության միջոցները։ Այս պահին Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը մարում են Նևսկի, Կրասնոսելսկի, Կրասնոգվարդեյսկի և Մոսկովսկի շրջաններում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներում, ինչպես նաև «Պետերբուրգյան նավթային տերմինալի» տարածքում բռնկված հրդեհները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանափակվել է Պուլկովո օդանավակայանի աշխատանքը», - նշել է Բեգլովը։

Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Հնարավոր են բջջային ինտերնետի աշխատանքի խափանումներ։

Օպերատիվ շտաբը համակարգում է քաղաքային ծառայությունների գործունեությունն ու միջգերատեսչական փոխգործակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար