Ավելին 5 տարի առաջ - 21:58 06-10-2021

Սննդաբանը նշել է բրնձի օգտակար հատկությունները նիհարելու ժամանակ

Femina պարբերականը հրապարակել է հնդիկ սննդաբան Շիքհ Մահաջանի ուսումնասիրությունը, որտեղ պատմում է նիհարելու ընթացքում բրնձի օգուտների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ այժմ միտում կա, ըստ որի մասնագետները խորհուրդ են տալիս նիհարելու համար սննդակարգին հետևող մարդկանց դադարեցնել սպիտակ բրինձ ուտելը: Մահաջանը կարծում է, որ չարժե դա անել, քանի որ այս մթերքը պարունակում է բազմաթիվ նյութեր, որոնք կարող են օգնել նիհարել:

Բրինձը պարունակում է բազմաթիվ օգտակար ածխաջրեր, որոնցից կախված է մարդու էներգիայի մակարդակը: Ի թիվս այլ բաների, այն նպաստում է ուղեղի նորմալ աշխատանքին, իսկ դրանում պարունակվող նիացինը, կալցիումը, վիտամին D-ն, մանրաթելերը, ռիբոֆլավինը և թիամինը օգնում են օրգանիզմի բոլոր համակարգերին միասին աշխատել:

Մահաջանը հավելել է, որ իր հարուստ վիտամինների և հանքանյութերի շնորհիվ բրինձն օգնում է իմունային համակարգի կայուն աշխատանքին և արագացնում է նյութափոխանակությունը, ինչը չափազանց կարևոր է քաշ կորցնելու համար: Բրինձը չի պարունակում գլյուտեն և հիանալի է այն մարդկանց համար, ովքեր ալերգիկ են սպիտակուցային այս խմբի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում