Արտաքին 5 տարի առաջ - 13:53 27-09-2021

Ընտրություններ Գերմանիայում. առաջին տեղում սոցիալ-դեմոկրատներն են

Բունդեսթագի՝ Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների բոլոր ձայները հաշվված են: Բունդեսթագում տեղերի մեծ մասը, ըստ նախնական տվյալների, կզբաղեցնեն սոցիալ-դեմոկրատները՝ 735-ից՝ 206-ը: Սոցիալ-դեմոկրատները հավաքել են ձայների ավելի քան 25%-ը և զգալիորեն մեծացրել իրենց ներկայացվածությունը:

Երկրորդ տեղում Քրիստոնեա-դեմոկրատական միության ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքն է, որը ստացել է 196 մանդատ և կուսակցական ցուցակներով ձայների ավելի քան 24%-ը: Սա պատմության մեջ ամենացածր արդյունքն է:

Այս երկու կուսակցություններն էլ կազմում են Գերմանիայի ներկայիս կառավարությունը: Ընտրությունների արդյունքներից ակնհայտ է, որ նոր կառավարությունը նույնպես լինելու է կոալիցիոն, սակայն վերլուծաբանները կարծում են, որ այսպես կոչված «մեծ կոալիցիայի» պահպանումը քիչ է հավանական: Հնարավոր կոալիցիաներից վերլուծաբանները նշում են «Լուսացույց»-ը (Սոցիալ դեմոկրատներ-Կանաչներ-Ազատ դեմոկրատներ) և «Ջամայկա»-ն (Քրիստոնեա-դեմոկրատական միության ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինք-Կանաչներ-Ազատ դեմոկրատներ): Սոցիալ-դեմոկրատների ղեկավար Օլաֆ Շոլցի կանցլեր դառնալու շանսերն ավելի հավանական են թվում:

Բունդեսթագում, ընդհանուր առմամբ, ներկայացված կլինի 6 կուսակցություն, ինչպես և հիմա: Կանաչների (ձայների 14.8%-ը, 118 տեղ) և Ազատ դեմոկրատների (ավելի քան 11%, 92 տեղ) ներկայացվածությունն աճել է, «Այլընտրանք Գերմանիայի համար»-ինը (10%, 83 տեղ) և «Ձախեր»-ինը (4.9%, 39 տեղ. չհաղթահարելով 5%-ի շեմը, կուսակցությունն անցել է խորհրդարան՝ միամանդատ ընտրատարածքներում տարած հաղթանակի շնորհիվ)՝ նվազել:

2021թ.-ի ընտրությունների արդյունքներով, 16 տարվա ընթացքում առաջին անգամ, կառավարությունը կձևավորվի առանց ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի: 67-ամյա քաղաքական գործիչը կարիերայի ավարտի մասին հայտարարել է դեռ 2018թ.-ին:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի