Բավականին ծավալուն փաստաթուղթ է, ծանոթանում ենք, վերլուծում և ըստ այդմ՝ կձևավորենք ՀՀ վարքագիծը և դիրքորոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին:
«Մեզ հայտնի չէ իրավական որևէ մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ X թվով պետություններ Y-ին հանել ԵԱՏՄ-ից: Բայց մենք կուսումնասիրենք, ռեակցիա կտանք:
Անշուշտ, մեր քաղաքացիների բարեկեցությունը, առևտուրը, տնտեսական շահերը, ավանդական կապերը ՌԴ-ի, ԵԱՏՄ մյուս անդամների հետ կարևոր են: Բայց կա մի բան, որ գերկարևոր է, դա ՀՀ ինքնիշխանությունն է, անկախությունը: Հետևաբար մեր դիրքորոշումը կլինի պայմանավորված այս հանգամանքով»,-ասել է Միրզոյանը:
Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում՝ Միրզոյանը շեշտեց.
«Եթե ռուսական կողմը որոշի գազի գինը բարձրացնել, չգիտեմ որքանով է դա գործընկերային և որքանով է արտացոլում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ, բայց կլինի իրավիճակ, կհասկանանք»: