Ուղիղ եթեր
Ներքին 50 րոպե առաջ - 17:14 21-10-2026

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք։

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը դեսպանին ներկայացրել է վանքի բազմադարյա պատմությունը, ճարտարապետական առանձնահատկությունները և որմնանկարների աստվածաբանական ու պատմամշակութային նշանակությունը։

«Անդրադարձ կատարվեց նաև Ախթալայի վանքի բացառիկ առաքելությանը՝ որպես քրիստոնեական հոգևոր ժառանգության այն կենտրոնի, որի պատմության մեջ միահյուսվել են Կովկասի տարբեր քրիստոնյա ժողովուրդների հավատքը, մշակույթն ու պատմական հիշողությունը։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հիացմունք արտահայտեց վանքի պատմական հարստության և հոգևոր նշանակության վերաբերյալ՝ արժևորելով այն ժառանգությունը, որը դարերի ընթացքում պահպանել է ժողովուրդների միջև հոգևոր ու մշակութային երկխոսության հնարավորությունը։

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը պարզապես միջնադարյան ճարտարապետության և որմնանկարչության բացառիկ հուշարձան չէ։ Այն վկայությունն է այն պատմական ճշմարտության, որ քրիստոնեական հավատքը կարող է դառնալ ժողովուրդներին միավորող կամուրջ՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և քաղաքական սահմանները։ Նրա քարերի մեջ ամփոփված է մի ամբողջ դարաշրջանի հիշողություն, իսկ սրբազան պատկերների մեջ՝ հավատքի, հույսի և աստվածային սիրո այն պատգամը, որը շարունակում է խոսել նաև մեր օրերում։

Համոզված եմ, որ պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը ոչ միայն անցյալի հանդեպ մեր պարտքն է, այլև ապագայի նկատմամբ պատասխանատվությունը։

Մեր սրբավայրերը երկխոսության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների խաղաղ համակեցության կարևոր հարթակներ են։

Թող Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր գնահատում, պահպանում և սերունդներին են փոխանցում մեր քրիստոնեական սրբազան ժառանգությունը՝ ի նպաստ ժողովուրդների բարեկամության, հոգևոր արժեքների պահպանման և խաղաղ ապագայի»,- նշել է Տեր Հեթումը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին