Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 18:07 15-10-2021

Կոկա-Կոլա Համակարգը շարունակում է ավելացնել ներդրումները Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մեջ

18.3 միլիարդ դրամի ներդրում Հայաստանի ՀՆԱ-ում, 5.3 միլիարդ դրամի վճարումներ պետական բյուջե, 75.5 միլիոն դրամի ներդրում համայնքային զարգացմանը, շուրջ 2000 աշխատատեղ միայն 2020 թվականին։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» ներկայացրել է 2020 թվականին ընկերության գործունեությունն ամփոփող և գնահատող անկախ Սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտության արդյունքները: «Բեյքեր Թիլլի»-ի կողմից իրականացրած ուսումնասիրությունը ներկայացնում է Կոկա-Կոլա Համակարգի տնտեսական, սոցիալական և բնապահպանական ազդեցությունը Հայաստանում՝ ներառելով ընկերության ներդրումների հիմնական ուղղություններն ու ոլորտները, ինչպես նաև՝ այդ ներդրումների ազդեցությունը:

Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար պրն. Քերոբյանը. «Կոկա-Կոլա» ընկերությունը Հայաստանում է արդեն 25 տարի: Այդ 25 տարիների ընթացքում այն ոչ միայն ծավալել է բիզնես գործունեություն, այլ նաև մեծ դեր է ունեցել Հայաստանի գործարար միջավայրի ձևավորման հարցում՝ ներդնելով առաջնակարգ չափանիշներ առևտրի, դիստրիբյուցիայի, ապրանքի ստանդարտների և ընդհանուր բիզնես մտածելակերպի մեջ:

Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի կողմից նմանատիպ լայնածավալ սոցիալ-տնտեսական ազդեցության հետազոտությունների իրականացումը: Դրանք կարող են օգտակար լինել կառավարությանը՝ ավելի թիրախային սոցիալ-տնտեսական հայեցակարգերի մշակման գործում:

Սա ողջունելի նախաձեռնություն է և կարող է հիմք ստեղծել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալող մյուս խոշոր ընկերությունների համար՝ նմանատիպ հետազոտական վերլուծությունների իրականացման համար»:

Հետազոտության մեջ նշվում է, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տեղական արտադրանքն ավելացված արժեք է ստեղծում ընկերության լայնածավալ արժեքային շղթայի յուրաքանչյուր կետում: Ընկերության ստեղծած ամեն 1 դրամ ուղղակի համախառն ավելացված արժեքից Հայաստանի տնտեսությունում ստեղծվել է լրացուցիչ 1.6 դրամ անուղղակի և ածանցյալ ՀԱԱ: Արդյունքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ընդհանուր ներդրումը Հայաստանի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) 2020 թվականին 18.3 միլիարդ դրամ է եղել, որը կազմել է այդ ընթացքում երկրում գեներացված ընդհանուր համախառն ներքին արդյունքի 0.3%-ը: Նույն ժամանակահատվածում պետական բյուջե վճարումները կազմել են 5.3 միլիարդ դրամ:

«Հայաստանում մենք արտադրում ենք աշխարհի ամենահայտնի զովացուցիչ ըմպելիքն արդեն 25 տարի՝ սպառողներին տրամադրելով շատ ավելին, քան պարզապես թարմություն: Ամեն անգամ, երբ նրանք ընտրում են մեր ըմպելիքները, մեր արժեքային շղթան եկամուտ է ստեղծում ամբողջ երկրով մեկ և հազարավոր աշխատողների աջակցում: Չնայած երկրի առջև ծառացած մարտահրավերներին և ՔՈՎԻԴ-19 համավարակին, մենք կարողացանք նպաստել տեղական շուկայի զարգացմանը, ներկայացնել նոր արտադրանքներ, կիրառել լավագույն միջազգային փորձը և նորարական տեխնոլոգիաները, ինչպես նաև՝ նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը՝ մատակարարներից ու գործընկերներից կազմված ծավալուն արժեշղթայի միջոցով: Մենք շատ հպարտ ենք, որ մեր գործունեությամբ և համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերով շարունակ նպաստում ենք Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը՝ մեկնաբանելով ուսումնասիրության արդյունքները:

Ըստ հետազոտության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» մեծ ներդրում ունի նաև աշխատանքի հնարավորությունների ստեղծման տեսանկյունից: 2020թ․ Ընկերությունում ստեղծված յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղի շնորհիվ ստեղծվել է լրացուցիչ 4 աշխատատեղ՝ անուղղակի և ածանցյալ: Ըստ «Բեյքեր Թիլլի»-ի տվյալների՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» 2020 թվականին ստեղծել է 1954 լրիվ դրույքով աշխատատեղ, որը կազմում է այդ տարում երկրում ընդհանուր զբաղվածության 0.2%-ը:

«Մեր ընկերությունը, որպես անկախ խորհրդատու, իրականացրել է Սոցիալական, տնտեսական և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» համար։ Մենք իրականացրել ենք համապարփակ վերլուծություն՝ պարզելու ընկերության գործունեության ազդեցությունը Հայաստանում՝ հետևյալ հիմնական ոլորտների տեսանկյունից, մասնավորապես՝ համախառն ավելացված արժեքի, աշխատատեղերի ապահովման, ներդրումների, ֆիսկալ ազդեցության, համայնքների և սոցիալական զարգացման, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության։ Ուսումնասիրության և վերլուծության արդյունքներն ընդգրկված են «Բեյքեր Թիլլի»-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կողմից հրապարակված «Կայուն զարգացման» զեկույցում», - նշել է «Բեյքեր Թիլլի»-ի Կորպորատիվ ֆինանսների և գործարար խորհրդատվության դեպարտամենտի մենեջեր Լուսինե Հովհաննիսյանը։

Հաջողակ բիզնես գործունեության շնորհիվ Հայաստանի տնտեսությունում ունեցած ներդրումից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հայտնի է նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության լայնածավալ գործունեությամբ: Ընկերությունն իր տարեկան եկամտի 2%-ն ուղղում է համայնքային զարգացման ծրագրերին: Ըստ ուսումնասիրության, միայն 2020 թվականին ընկերության բարեգործական նվիրատվությունները կազմել են 75.5 միլիոն դրամ՝ շրջակա միջավայրի պահմանման, երիտասարդների զարգացման ոլորտներում և ՔՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելմանն ուղղված նախաձեռնություններում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ